Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԿԱՐԳԵԼՎԻ ՁԿԱՆ ՈՐՍԸ

23.11.2012

Նոյեմբերի 22–ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ  կայացած խորհրդակցության ընթացքում հրապարակվեց ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանը՝ Սեւանա լճում , կապված սիգ ձկնատեսակի ձվադրության  ժամանակահատվածի հետ, նոյեմբերի 26–ից մինչեւ դեկտեմբերի 28–ը արդյունագործական ձկնորսության եւ խեցգետնորսության դադարեցման մասին: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը, «Սեւան Ազգային պարկՙՙ  ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանը, Սեւանի ափամերձ համայնքների ղեկավարներ: Համաձայն այդ եռակողմ  հրամանի, որը վավերացրել են ՀՀ Բնապահպանության նախարարը, ՀՀ Ոստիկանության պետը եւ Գեղարքունիքի մարզպետը,  հսկիչ կետեր են տեղադրվում Գեղարքունիքի մարզի գլխավոր ճանապարհներին, հսկողություն է սահմանվում լճի վրա եւ լիճ տանող ճանապարհներին, մարզի եւ մայրաքաղաքի շուկաներում, բնակավայրերում: Բացելով խորհրդակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շեշտեց, որ միջոցառումը հիմնավորապես եւ անթերի իրականացնելու համար հարկավոր  է Սեւանա լճում դադարեցնել ամեն տեսակի որսը՝ ընդհուպ մինչեւ կարասի, խեցգետնի եւ գիտական նշանակության: Հակառակ դեպքում անհնար կլինի պատշաճ վերահսկողություն սահմանել զանազան պատրվակներով լիճ մտնող մարդկանց գործողությունների վրա: ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւս հաստատեց Գեղարքունիքի մարզպետի առաջարկությունը՝ բացառելով որեւէ նավակի կամ որսախմբերի մուտքը լիճ: Նա կոչ արեց Սեւանի ափամերձ համայնքների ղեկավարներին՝ բացատրական աշխատանքի միջոցով կամ վարչական այլ լծակներով արգելել մարդկանց մուտքը լիճ: ՀՀ Ոստիկանության մարզային վարչության պետ Վարդան Նադարյանն իր հերթին նշեց, որ հսկողություն սահմանելու հարցում իրենք չունեն որեւէ տեխնիկական խնդիր եւ ամենայն խստությամբ պատասխանատվության կենթարկեն նրանց, ովքեր կփորձեն խախտել օրենքը եւ ձկան որսով կամ առեւտրով կզբաղվեն ՀՀ Բնապահպանության  նախարարի հրամանով սահմանված ժամանակահատվածում: Խորհրդակցության ավարտից հետո Արծվանիստ գյուղի տարածքում  Սեւանա լիճ բաց թողնվեց Գեղարքունի եւ ամառային իշխան տեսակների մանրաձկների հերթական խմբաքանակը:  ՀՀ պետբյուջեից տրամադրված շուրջ միլիոն դրամի հաշվին Հայաստանի ձկնաբուծարաններից գնվել եւ Սեւանա լիճ է բաց թողնվում ամառային իշխանի 200 հազար եւ Գեղարքունի տեսակի 160  հազար մանրաձուկ՝  3-5 գրամ քաշով: Մանրաձկների բաց թողնման ավարտից հետո ՀՀ Բնապահպանության նախարարի ցուցումով Արծվանիստի վարչական տարածքի լճափնյա հատվածում ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության տեսչության եւ «Սեւան Ազգային պարկե ՊՈԱԿ ուժերով սահմանվեց շուրջօրյա հերթապահություն՝ մանրաձկները որսագողերից եւ գիշատիչ թռչուններից պաշտպանելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11