Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲԺԻՇԿՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՄԱՐԶՈՒՄ

23.11.2012

  Նոյեմբեր ամսվա ընթացքում   մարզ ժամանեցին  մայրաքաղաքի թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի   նեղ մասնագետ բժիշկները : Վերջիններս  մարզի քաղաքային համայնքների պոլիկլինիկաներում կազմակերպեցին առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների  անվճար  հետազոտություն, խորհրդատվություն  և    բուժում:  Մարզի 5 տարածաշրջաններից  վերարտադրողական առողջության, մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում բժշկախորհրդատվական ընդունելության ընթացքում բուժօգնություն է ստացել 90 հիվանդ, որից վիրահատական նպատակով առանձնացվել է 56-ը, իսկ կոնսերվատիվ բուժման  նպատակով՝  34 հիվանդ:  Բժիշկների այցելության վերջին կանգառը  Գավառ քաղաքն էր: Լսելով այցելուների գանգատները  նեղ մասնագետ  բժիշկները    հիվանդներին  առաջարկում  էիր   դեղորայքային բուժում, դեղորայքի ավելացում կամ  դրանց  փոփոխություն:   Մարզի բնակիչների   գանգատները լսեցին նաև    սրտաբանը,  նյարդաբանը,  վիրաբույժը,  էնդոկրինոլոգն  ու ուրոլոգը:  Նրանց  կողմից     բուժօգնություն կամ խորհրդատվություն  է ստացել  մոտ   440 քաղաքացի: Որոնցից   առանձնացվել  է 50   ամբուլատոր, 297 թերապեվտիկ և 102  վիրահատության ենթակա  հիվանդ: Բժիշկների կարծիքով Գեղարքունիքի մարզի բնակչությունը  ավելի շատ  գանգատվում է     սիրտ-անոթային և ստամոքս-աղիքային համակարգերի  հիվանդություններից :  Բացի այդ մարզում նկատվում է նորագոյացությունների ավելացման  միտում:  Առողջապահության նախարարության   և   մարզպետարանի համագործակցությամբ առաջիկա օրերին  մայրաքաղաքից  մարզ կայցելեն նաև  մանկաբուժներ ու ակնաբույժներ, ովքեր  ևս   անվճար  հետազոտություն կիրականացնեն մարզի տարածքներում: 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10