Նորություններ
ԲԺԻՇԿՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՄԱՐԶՈՒՄ
23.11.2012

Նոյեմբեր ամսվա ընթացքում մարզ ժամանեցին մայրաքաղաքի թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի նեղ մասնագետ բժիշկները : Վերջիններս մարզի քաղաքային համայնքների պոլիկլինիկաներում կազմակերպեցին առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների անվճար հետազոտություն, խորհրդատվություն և բուժում: Մարզի 5 տարածաշրջաններից վերարտադրողական առողջության, մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում բժշկախորհրդատվական ընդունելության ընթացքում բուժօգնություն է ստացել 90 հիվանդ, որից վիրահատական նպատակով առանձնացվել է 56-ը, իսկ կոնսերվատիվ բուժման նպատակով՝ 34 հիվանդ: Բժիշկների այցելության վերջին կանգառը Գավառ քաղաքն էր: Լսելով այցելուների գանգատները նեղ մասնագետ բժիշկները հիվանդներին առաջարկում էիր դեղորայքային բուժում, դեղորայքի ավելացում կամ դրանց փոփոխություն: Մարզի բնակիչների գանգատները լսեցին նաև սրտաբանը, նյարդաբանը, վիրաբույժը, էնդոկրինոլոգն ու ուրոլոգը: Նրանց կողմից բուժօգնություն կամ խորհրդատվություն է ստացել մոտ 440 քաղաքացի: Որոնցից առանձնացվել է 50 ամբուլատոր, 297 թերապեվտիկ և 102 վիրահատության ենթակա հիվանդ: Բժիշկների կարծիքով Գեղարքունիքի մարզի բնակչությունը ավելի շատ գանգատվում է սիրտ-անոթային և ստամոքս-աղիքային համակարգերի հիվանդություններից : Բացի այդ մարզում նկատվում է նորագոյացությունների ավելացման միտում: Առողջապահության նախարարության և մարզպետարանի համագործակցությամբ առաջիկա օրերին մայրաքաղաքից մարզ կայցելեն նաև մանկաբուժներ ու ակնաբույժներ, ովքեր ևս անվճար հետազոտություն կիրականացնեն մարզի տարածքներում: