Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԱՐԶԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԵՏ

21.11.2012

 Հայաստանի  գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հյուրընկալվեց Գեղարքունիքի մարզի  Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում` ստեղծագործողների տարեկան հաշվետվությունն անցկացնելու նպատակով:  Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գրողների միության  անդամները եւ ստեղծագործողներ մարզի տարբեր տարածաշրջաններից: Հանդես գալով բացման խոսքով` Լեւոն Անանյանը կարեւորեց մարզում ստեղծագործական կյանքի զարթոնքը: Պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգեւատրվեցին մարզային գրադարանի տնօրեն Անուշ Մարտիրոսյանը, մարզի ստեղծագործող Ռուբիկ Ստեփանյանը եւ ՀԳՄ Գեղարքունիքի մասնաճյուղի նախագահ Նորիկ Ղազարյանը: Լեւոն Անանյանը դրական գնահատական տվեց   տարեկան հաշվետվությանը, խրախուսեց նաեւ երիտասարդ ստեղծագործողներին: Գրողների միության նախագահը մարզային գրադարանին նվիրեց 50 կտոր գրականություն, որոնք լույս են տեսել վերջին 2 տարում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42