Նորություններ
ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԱՐԶԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԵՏ
21.11.2012

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հյուրընկալվեց Գեղարքունիքի մարզի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում` ստեղծագործողների տարեկան հաշվետվությունն անցկացնելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գրողների միության անդամները եւ ստեղծագործողներ մարզի տարբեր տարածաշրջաններից: Հանդես գալով բացման խոսքով` Լեւոն Անանյանը կարեւորեց մարզում ստեղծագործական կյանքի զարթոնքը: Պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգեւատրվեցին մարզային գրադարանի տնօրեն Անուշ Մարտիրոսյանը, մարզի ստեղծագործող Ռուբիկ Ստեփանյանը եւ ՀԳՄ Գեղարքունիքի մասնաճյուղի նախագահ Նորիկ Ղազարյանը: Լեւոն Անանյանը դրական գնահատական տվեց տարեկան հաշվետվությանը, խրախուսեց նաեւ երիտասարդ ստեղծագործողներին: Գրողների միության նախագահը մարզային գրադարանին նվիրեց 50 կտոր գրականություն, որոնք լույս են տեսել վերջին 2 տարում: