Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԱՆՁԱԿԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 20 ՆՈՐԱԿՈՉԻԿԻ

20.11.2012

Գանձակ  համայնքի ղեկավարի  նախաձեռնությամբ եւ գյուղապետարանի միջոցների հաշվին համայնքի  մշակույթի տան դահլիճում կազմակերպվեց Գանձակից Հայոց բանակ մեկնող քսան նորակոչիկներին նվիրված  հրաժեշտի արարողություն:  Նմանօրինակ  միջոցառում այս համայնքում արդեն 4 տարի է ինչ  կազմակերպվում է:   Տոնախմբությանը մասնակցում էին նորակոչիկների ծնողներն ու հարազատները, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններ, Գավառի զինկոմիսարիատի աշխատակիցներ, ավագանու  և  գյուղապետարանի աշխատակազմի անդամներ: Հայոց բանակի գանձակցի քսան նորակոչիկները, ովքեր բանակ կմեկնեն աշնանային առաջիկա զորակոչի ընթացքում, տոնախմբությունից առաջ մոմեր վառեցին Գանձակի Սուրբ Աստվածածին եկեղեցում, երդվեցին՝ լինել հայրենիքի կարգապահ ու պարտաճանաչ զինվորներ, արդարացնել իրենց ծնողների սպասումները: Ապա  տոնական ճաշկերույթի սեղանի շուրջ հավաքվածները  նորակոչիկներին   բարի ճանապարհ մաղթեցին, պատգամելով ՝ լինել հայրենիքին ու Հայոց հաղթական բանակին արժանի զինվորներ, ծառայել նվիրումով ու պատասխանատվությամբ: Նորակոչիկների թվում էր նաեւ գյուղապետ Վանիկ Հարությունյանի որդին:  Նորակոչիկներն  էլ  պարտավորվեցին ու խոստացան իրենց ծնողներին եւ համագյուղացիներին՝ սիրով ու նվիրումով, խելացի ու կարգապահ    ծառայել հայրենիքին :                                                                                                                         

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:49:29