Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԱՎԱՌՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՑ ԵՎ ՎԵՐԱՕԾՎԵՑ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻՆ

20.11.2012

106 տարվա լռությունից հետո Սուրբ Կարապետ եկեղեցին իր հյուրընկալ դռները բացեց Գավառ  քաղաքի եւ տարածքի համայնքների հավատավոր մարդկանց առջեւ:  1906 թվականին Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցու շինարարությունից եւ գործող եկեղեցի դառնալուց հետո Սբ. Կարապետը, որ բայազետցիները Բարսեղ Արծրունի իշխանի հովանավորությամբ կառուցել էին 1848 թվականին, աստիճանաբար լքվում եւ անուշադրության է մատնվում: Ավելին,  խորհրդային տարիներին այն, ինչպես եւ Հայաստանի բոլոր եկեղեցիները, ծառայում է որպես սովխոզի հացահատիկի պահեստ: Նորբայազետցիների առաջին հավատո տունը  նորոգելու գաղափարի շուրջ Գավառ քաղաքում եւ դրա սահմաններից դուրս ապրող շուրջ 65 համաքաղաքացիների է համախմբում ծնունդով գավառցի Սամվել Սինանյանը: Եվ  2012 թվականի մայիս ամսից էլ սկսվում է եկեղեցու վերանորոգման աշխատանքները:   Տեղադրվել է նաեւ եկեղեցու զանգակատունը, որը քանդվել եւ անհետացել էր խորհրդային ժամանակներում:
   Բազիլիկ ոճի Սուրբ Կարապետ  եկեղեցու վերաօծման արարողությունը նոյեմբերի 17-ին վերաճեց ժողովրդական տոնախմբության: Գավառցիների` հոգեւոր հաստատման կամքի մասին վկայող իրադարձությունը նշանավորվեց նաեւ 25 երեխաների կնունքով: Հաջորդ  օրը, ի թիվս Հայաստանյայց առաքելական բոլոր եկեղեցիների, պատրագ մատուցվեց նաեւ Գավառի Սբ.Կարապետ բազիլիկ եկեղեցում, ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06