Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

19.11.2012

 

 Նոյեմբերի 19-ին ,,Սեյվ դը Չիլդրեն,, միջազգային կազմակերպությունն ու ,,Լիարժեք կյանք,, հասարակական կազմակերպությունը   Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրեցին կլոր սեղան- քննարկում՝ ,,Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու,, քարոզարշավի շրջանակներում, որով կարևորվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատելու իրավունքն ու հավասար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: 
 Քննարկումն անցկացնում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով  զբաղվող  մարզային հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Հակոբյանը, մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ,   մարզի հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, լրատվամիջոցների, թեմայի հետ առնչություն ունեցող այլ կազմակերպությունների   ներկայացուցիչներ : Ըստ ծրագրի պատասխանատուների՝ քարոզարշավ նախաձեռնելու անհրաժեշտությունը կարևորվել է   անցկացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքում, համաձայն որի Հայաստանում  պաշտոնապես գրանցված  180.500 հաշմանդամություն ունեցող անձանց  մեծ մասը    շարունակում է դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանը, կանոնակարգերի ոչ պատշաճ կիրառմանը և աշխատավայրում խտրականության դրսևորումներին: Շարունակելով ներկայացնել ուսումնասիրության արդյունքները, ,, Լիարժեք կյանք,, ՀԿ ներկայացուցիչը        նշեց, որ    հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ բավարար տեղեկություններ չունեն իրենց իրավունքների վերաբերյալ: Հետազոտության արդյունքները վկայում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա խնդիրների, աշխատանքի ընդունվելու և աշխատավայրում առաջացող դժվարությունների ու խոչընդոտների մասին հանրային իրազեկության պակասի մասին:   Խոսելով իրականացվելիք ծրագրերի մասին՝ նշվեց, որ հարկավոր է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմանների և աշխատանքի մատչելիության ապահովման գործընթացը: Այդ նպատակով ծրագրի շրջանակներում մինչև դեկտեմբերի 15-ը նախատեսվում է իրականացնել   մի շարք միջոցառումներ:   Ամփոփելով հանդիպումը Գեղարքունիքի փոխմարզպետը  պատրաստակամություն հայտնեց աջակցել  ծրագրի պատասխանատուներին՝  մարզում   հաշմանդամության խնդիրների կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում: 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55