Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԾԱՂԿՈՒՆՔՈՒՄ ԳԱՅԼԵՐԸ ՈՉԽԱՐ ԵՆ ՀՈՇՈՏԵԼ

16.11.2012

Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղական համայնքում գայլերը 23 գլուխ մայր ոչխար են հոշոտել: Ոչխարները բոլորն էլ եղել են հղի վիճակում : Գտնված ոչխարների մի մասը դեռ կենդանի են եղել, սակայն բացակայել են նրանց մարմնի որոշ մասեր, իսկ 4 գլուխ ոչխարն ընդհանրապես անհետացել է:  Անասնատիրոջ  ապրուստի միակ միջոցը  անասնապահությունն է և   այժմ  շվարած Արթուր Ղազարյանը  հայտնվել է անելանելի իրավիճակում: Համայնքապետարանի կողմից ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որն զբաղվում է վնասի չափերի ճշգրտմամբ: Ծաղկունքցիների  հավաստմամբ  գայլերի հարձակումները անասունների վրա իրենց  տարածաշրջանում հաճախակի են դարձել և  դրանք հիմնականում ավարտվում  են տնտեսություններին զգալի վնաս պատճառելով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39