Նորություններ
ԾԱՂԿՈՒՆՔՈՒՄ ԳԱՅԼԵՐԸ ՈՉԽԱՐ ԵՆ ՀՈՇՈՏԵԼ
16.11.2012

Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղական համայնքում գայլերը 23 գլուխ մայր ոչխար են հոշոտել: Ոչխարները բոլորն էլ եղել են հղի վիճակում : Գտնված ոչխարների մի մասը դեռ կենդանի են եղել, սակայն բացակայել են նրանց մարմնի որոշ մասեր, իսկ 4 գլուխ ոչխարն ընդհանրապես անհետացել է: Անասնատիրոջ ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է և այժմ շվարած Արթուր Ղազարյանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Համայնքապետարանի կողմից ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որն զբաղվում է վնասի չափերի ճշգրտմամբ: Ծաղկունքցիների հավաստմամբ գայլերի հարձակումները անասունների վրա իրենց տարածաշրջանում հաճախակի են դարձել և դրանք հիմնականում ավարտվում են տնտեսություններին զգալի վնաս պատճառելով: