Նորություններ
ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՄՈՒՐՋ Է ՓԼՈՒԶՎԵԼ
15.11.2012

Շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ փլուզվել է Վարդենիս քաղաքից 2 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող երկաթգծի կամուրջը: Նոյեմբերի 15-ին` ժամը 14:00-ի սահմաններում, տեղի ունեցած փլուզման հետեւանքով փլատակների տակ են մնացել երկաթուղային 4 աշխատողներ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանը, նախնական տվյալներով` տուժածներից երեքը զոհվել են, մեկը տարբեր կոտրվածքներով տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոց:
Ժամը 15.50-ի դրությամբ` փլատակների տակից հաջողվել է դուրս բերել Վարդենիս քաղաքի բնակիչներ Վարուժան Սարգսյանի, Գագիկ Ավետիսյանի եւ Սեւան քաղաքի բնակիչ Մելսիկ Մարտիրոսյանի դիերը: Հիվանդանոց տեղափոխվածը Վարդենիս քաղաքի բնակիչ Արգամ Անտոնյանն է: Մանրամասները ճշտվում են: