Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ ՆՇԵՑ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

14.11.2012

Նոյեմբերի 10-ին տոնական հանդերձանք էր հագել Սեւանը, նրա գլխավոր զակերակը` Նաիրյան փողոցը: Տոնական էին նրա բակերն ու փողոցները, տոնական էր մարդկանց տրամադրությունը: Քաղաքը նշում էր իր ծննդյան օրը: Հանդիսությունները մեկնարկեցին քաղաքի գլխավոր` Արցախյան պատերազմի հերոս Վլ. Կարապետյանի անունը կրող հրապարակից` ՙԾնունդդ շնորհավոր, Սեւան՚  կարգախոսով: Բարձրաստիճան հյուրերի թվում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, բազմաթիվ համայնքների ղեկավարներ: Մի ակնթարթում հրապարակը լցվում է երեխաներով եւ նրանք շուրջպար բռնած ազդարարում են Սեւանին նվիված տոնակատարությունների սկիզբը: 1842թ. ճիշտ այս օրերին ռուս աղանդավորների` մոլոկանների քսան ֆուրգոնից բաղկացած մի շարասյուն, Վրաստանից գաղտնաբար դուրս գալով անցավ Սեմյոնովկայի լեռնանցքը եւ Սեւանա լճի հյուրընկալ հայացքի տակ կանգ առավՀրազդան գետի արանքում կանաչին տվող ցամաքի մի ընդարձակ լեզվակի վրա եւ այստեղ նրանք բնակավայր հիմնեցին եւ այն ի պատիվ ռուսական ցար Պավել Առաջինի վեց աղջիկներից մեկի` Ելենայի, Ելենովկա կոչեցին: Սա է Սեւանի պատմության սկիզբը եւ 170 տարի անց էլ մոլոկանները երկու սայլերով մտնում են հրապարակ:
Հետո հոծ բազմությունը` պատանի երկրապահների խրոխտ քայլերի ուղեկցությամբ շարժվում է նախկինում մոլոկաններով բնակեցված թաղամաս, որտեղ Սեւանի անվանակոչման ու նաեւ մոլոկանների պատմությունն է ներկայացվում` ուղեկցվելով ռուսական խոհանոցի հյուրասիրությամբ: Ապա` ՙԼռության րոպե՚` Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ: Միջառումները շարունակվում են Սեւանի շուկայի դիմաց, ուր սեւանյան աշնան բարիքներն են ցուցադրվում:  Այստեղ տարածքի գյուղերից ամեն մեկը ներկայացել էր յուրովի` իր ճոխ ու տոնական սեղանով, որոնցից հետ չէին մնացել քաղաքի հասարակական սննդի օբյեկտները, Սեւանի հացի գործարանը, շրջակա առեւտրի սրահները: Հյուրասիրության էր հանվել ամեն ինչ` ինչ տալիս է Սեւանի բնությունը ու ինչ ընդունակ է  պատրաստելու հյուրասեր սեւանցին` էլ ղափամա ու խորոված, քյաբաբ, գաթա ու հալվա, զանազան այլ համեղ ուտեստներ...
Քաղաքապետարանի բակում արդեն քաղաքի  խորհրդանշանական բանալին է հանձնվում համայնքի նորընտիր ղեկավար Ռուդիկ Ղուկասյանին: Կարեւորելով նման միջացառումների անցկացումը, քաղաքապետը նշեց, որ ՙՆախաձեռնելով Սեւանի տոնակատարության անցկացումը, որ հետայսու դառնալու է ավանդական, մեր նպատակն է, որ այն դառնա սեւանցիների միասնության  խորհրդանիշը եւ այդ միասնությունը օրվա ցանկացած ժամին մեզ հիշեցնի, որ մենք պարտք ունենք մեր քաղաքի հանդեպ՚: Ապա ՙՕրինակելի ընտանիք՚-ի  հավաստագիր է հանձնվում Մնացականյանների ընտանիքին` Հայ ընտանիքի ավադույթների պահպանման, հասարակության մեջ եւ ընտանիքում օրինակելի կերպարի դրսեւորման, տարբեր բնագավառներում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար:
Միջոցառումը եզրափակվեց քաղաքային մշակույթի պալատում տեղի ունեցած տոնական համերգով, իսկ երեկոյան քաղաքում տրվեց  հրավառություն:

,,ՍԵՎԱՆՙՙ թերթ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06