Տպել
Նորություններ
,, ՀԱՅ ԱՍՊԵՏՈՒՀԻՆՙՙ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՙՙՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶԻՆՙՙ
13.11.2012

Նոյեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ՙՙ Հայ Ասպետ,, հեռուստամրցաշարի ,, Ասպարեզ,, փուլում առաջին տեղը գրաված Աստղիկ Ավետիսյանին, ով ներկայացնում է Գավառի Մնացական Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: Աստղիկ Ավետիսյանը սովորում է 12-րդ դասարանում: ՙՙ Հայ Ասպետ,, հեռուստախաղում ունենալով հաջողություններ, Աստղիկը 2012 թվականի սեպտեմբերի 30-ին հաղթող է ճանաչվել նաև հեռուստամրցաշարի նախավերջին փուլում և նախապատրաստվում է նոյեմբերի 24-ին իր գիտելիքներով մասնակցել մրցաշարի ,,Նախագահական Ասպարեզին,,: Ձեռք բերած հաջողությունների համար Աստղիկ Ավետիսյանն արժանացավ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրին և խրախուսվեց դրամով: Ռաֆիկ Գրիգորյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց նաև Աստղիկի ուսուցիչներին, որոնց ջանադիր աշխատանքը տվել է ցանկալի արդյունք: Հրաժեշտից առաջ Աստղիկը մարզպետին խոստացավ եզրափակիչ փուլում ևս ապահովել հաղթանակ, բարձր պահելով մարզի և իր հարազատ դպրոցի պատիվը: