Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԱՍԿԱԾՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

07.11.2012

 

 Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղում եւ նրան հարակից մի քանի համայնքներում շարունակվում են այս տարվա հոկտեմբերի երկրորդ կեսից նկատված սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի միջոցառումները: Իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, հաշվի է առնվում յուրաքանչյուր մանրուք, մինչեւ վերջ ուսումնասիրվում են անասունների անկման դեպքերը, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումները: Գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետը մեզ  տեղեկացրեց, որ իրավիճակը գնում է դեպի կայունացում: Անասնագլխաքանակի վերջին անկումը Ծովակում գրանցվել է հոկտեմբերի 31-ին, Վանեւանում` նոյեմբերի 3-ին: Անասունների մսեղիքն ուղարկվել է լաբորատոր ուսումնասիրության, եւ առայժմ հստակ ախտորոշման պատասխան չի ստացվել: Փաստորեն, Ծովակում վեցերորդ, իսկ Վանեւանում երրորդ օրն է, ինչ վիճակը մնում է կայուն: Բոլոր հայտնաբերված կամ կասկածելի օջախները կրկնակի վարակազերծված են, անասնագլխաքանակը` կրկնակի պատվաստված, մսեղիքը` հատուկ անասնագերեզմանոցում ոչնչացված: Կարանտինը հանելուց առաջ կարվի եւս մեկ եզրափակիչ վարակազերծում: Սիբիրախտ հիվանդության նախանշաններով Մարտունու բժշկական կենտրոնում հոսպիտալացված բոլոր 36 հիվանդները դուրս են գրվել հոկտեմբերի 27-ի դրությամբ, դրանից հետո մարդկանց հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Հոսպիտալացված հիվանդները  հոկտեմբերի 30-ին կրկնակի բուժզննության են ենթարկվել,  բոլորի մոտ առողջացում է դիտվել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետի տվյալով` իրավիճակի կայունացումից 10-12 օր հետո կարանտինը կվերացվի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-31 11:25:17