Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
06.11.2012

Նոյեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Իրենց մտահոգող խնդիրներով մարզի ղեկավարին դիմեցին 19 քաղաքացի: Նրանցից 5-ին, համաձայն ներկայացված հիմնախնդիրների, տրամադրվեց դրամական օգնություն: Քաղաքացիներից 4-ը դիմում ներկայացրեց աշխատանքի տեղավորման, 1-ը աշխատանքային պայմանների բարելավման, 3 քաղաքացի բուժման կամ դեղորայքի ձեռքբերման միջնորդության,2 քաղաքացի վառելիքի ձեռքբերման, 2 քաղաքացի հողի սեփականության իրավունքից օգտվելու, 1 քաղաքացի հողատարածքի ցանկապատման խնդիրներով: 2 քաղաքացի մարզի ղեկավարին դիմեց մարզի տարածքում բարձրագույն պետական ուսումնական հաստատություն հիմնելու խնդրանքով: Ներկայացված բոլոր դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և կպատասխանվեն օրենքով սահմանված ժամկետում: