Տպել
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Սեւան համայնքի ղեկավար ընտրված Ռուդիկ Ղուկասյանը նոյեմբերի 5-ին պաշտոնապես ստանձնեց համայնքի ղեկավարումը: Քաղաքապետարանի դահլիճում այդ առիթով տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին Սեւան համայնքի նորընտիր ավագանու անդամները, համայնքային ենթակայության հիմնարկությունների ղեկավարներ, քաղաքապետարանի աշխատողներ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նախ շնորհակալություն հայտնեց Սեւանի նախկին քաղաքապետին երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար: Ներկայացնելով Ռուդիկ Ղուկասյանին, մարզպետը նշեց, որ նա կառավարման ոլորտում ունի հարուստ կենսափորձ եւ ղեկավարման աշխատանքային հմտություններ, որոնք ի սպաս կդնի Սեւան քաղաքի զարգացմանը: Իր խոսքում Ռուդիկ Ղուկասյանն ասաց, որ բոլոր նախորդ ծրագրերը լինելու են շարունակական եւ ժամանակն է անցնել զարգացման ծրագրերի իրականացմանը:
Նորություններ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ
06.11.2012