Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,, ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Էՙՙ

05.11.2012

 

Ռուսաստանի հայերի միության և Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում անցկացվում է ,, Երգը բարեկամության կամուրջ է,, ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնը: Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը մարզի բոլոր   դպրոցներում անցկացվեց փառատոնի տարածքային փուլը, որին ընդգրկված մոտ 1835 տարբեր տարիքի դպրոցականներ մասնակից եղան 195 տարբեր բնույթի միջոցառումների, այդ թվում կլոր սեղաններ, ռուսական նկարչության ցուցահանդեսներ, բաց դասեր,       հաղորդակից լինելով ռուս ժողովրդի մշակույթին և  հոգևոր արժեքներին: Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աջակցությամբ նոյեմբերի 2-ին Մարտունու համար 3 միջնակարգ դպրոցում կայացավ փառատոնի մարզային փուլը, որտեղ հնչեցին մարզի 5 տարածքների 21 դպրոցներից տարածքային փուլում հաջողություն արձանագրած 65 լավագույն կատարումները ՝ըստ ծրագրով նախատեսված անվանակարգերի:  Փառատոնի    ժյուրիի կազմում ընդգրկված էին ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի, մարզպետարանի կրթության վարչության ներկայացուցիչներ և մարզի 5 տարածքներից ընտրված ռուսաց լեզվի ուսուցիչներ: Փառատոնը հովանավորվում է Ռուսաստանի հայերի միության, ռուսաց լեզվի հայկական կենտրոնի և ,,Ռուսկիյ Միռ,, հիմնադրամի  ֆինանսավորմամբ:
 ՙՙ Երգը բարեկամության կամուրջ է,, ռուսական երգի փառատոնի  մարզային փուլում 5 անվանակարգերից հաղթող ճանաչվեցին Գավառի համար 3 և 5, ճամբարակի համար 1 հիմնական, Սարուխանի համար 1 և 2, Մարտունու համար 3 միջնակարգ դպրոցների սաները: Վերջիններս դեկտեմբերի 17-ին կմասնակցեն Երևանում կայանալիք եզրափակիչ փուլին: Իսկ հաջողություն ունենալու դեպքում, դեկտեմբերի 20-ին,  նաև  գալա համերգին:      
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-31 11:25:17