Նորություններ
ՍԵՎԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆԻՇԻ ՀԱՄԵՄԱՏ ՑԱԾՐ Է
31.10.2012

Հոկտեմբերի 30-ի դրությամբ Սեւանա լճի մակերեւույթը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 19 սանտիմետր բարձրության վրա: Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ այն 3 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւանի մակարդակի անկումը Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնում կապում են այս տարի լճից իրականացված ջրբացթողումների համեմատաբար մեծ ծավալների եւ տեղումների սակավության հետ: Այս տարվա մայիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակով Սեւանա լճից բաց է թողնվել 317 միլիոն 621 միլիոն խորանարդ մետր ջուր: Սեւանի մակարդակի առավելագույն նիշը հունիս ամսին կազմել է 1900, 46 սանտիմետր: Օգոստոսի 18-ին այն իջել է տաս, սեպտեմբերի 18-ին` քսան սանտիմետրով: Նվազման գործընթացը պահպանվել է մինչեւ հոկտեմբեր ամիսը, որից հետո լճի մակարդակն առայժմ գրեթե մնում է անփոփոխ ջրի սակավ մուտքերի եւ չնչին տեղումների պատճառով: