Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
30.10.2012

Հոկտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Սևանի քաղաքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Սևան քաղաքից և նրա հարակից համայնքներից իրենց մտահոգող խնդիրներով մարզի ղեկավարին դիմեց 16 քաղաքացի: Դիմումատուներից 12-ի պահանջը բավարարվեց տեղում և վերջիններիս մարզպետն հատկացրեց դրամական օգնություն: 1 քաղաքացի պետական պատվերի շրջանակներում բուժվելու նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում մարզպետի կողմից կստանա համապատասխան գործուղում: 2 քաղաքացի դիմեց աշխատանքի տեղավորման, 1 քաղաքացի հողի սեփականության իրավունքի ձեռքբերման և դրա տնօրինման խնդրով: Ընդունելությանը մարզպետին իրենց վթարված բնակարանների դիմաց պետությունից փոխհատուցում ստանալու հարցով դիմեցին Սևան քաղաքի Նալբանդյան 36 շենքի բնակիչները: Ռաֆիկ Գրիգորյանը նրանց տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը առաջիկայում կկայացնի համապատասխան որոշում և նշված հասցեում բնակվող 16 ընտանիք պետության կողմից կստանա փոխհատուցում: Տեղում պատասխան չստացած մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: