Նորություններ
Մարտունու բժշկական կենտրոնից դուրս են գրվել սիբիրյան խոց հիվանդությամբ կասկածվող 26 հիվանդ
30.10.2012

Գեղարքունիքի մարզում շարունակվում են կասկածելի սիբրյան խոց հիվանդության դեմ պայքարի համալիր միջոցառումները: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի աշխատանքները համակարգող Մարզպետունի Մանուկյանը` արդեն երրորդ օրն է, ինչ համաճարակի օջախ հանդիսացող Ծովակում եւ նրան հարակից համայնքներում կասկածվող սիբիրյան խոց հիվանդության նշաններով անասունների անկում կամ հարկադիր մորթ չի գրանցվել: Սիբիրյան խոցի դեմ պատվաստումներն այսօր արդեն ընթանում են Վարդենիս քաղաքում եւ նրան հարակից համայնքերում` համաճարակի հետագա տարածումը եւ ընդլայնումը բացառելու նպատակով: Ծովակ, Վանեւան եւ Տորֆավան համայնքերում բռնկման գլխավոր օջախները հայտնաբերելու, ախտահանելու եւ կանխելու նպատակով բնակչությանն առաջարկվել է 5 օրով անասնագլխաքանակն արոտ դուրս չբերել, ու արդեն երրորդ օրն է, ինչ նշյալ համայնքերում անասունները կերակրվում են մսուրի վրա: 22 ընտանիք հանձնաժողովին կամավոր հանձնել է սառնարաններում պահված մսեղիքը, ինչն այրվել է անասնագերեզմանոցում, իսկ հայտնաբերված օջախներն ախտահանվել են:
Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Եղիշե Հարեյանի հավաստմամբ` երեկ եւ այսօր Մարտունու բժշկական կենտրոնից դուրս են գրվել հոսպիտալացված 28 հիվանդ: Մնացած 6 հիվանդները դուրս են գրվելու վաղը: Վերջին հիվանդն իրենց դիմել է հոկտեմբերի 23-ին: Նրանք բոլորն էլ ստացել են ստացիոնար եւ հիմնական բուժում եւ դուրս գրվելուց հետո գտնվելու են ամբուլատոր հսկողության տակ:
Ըստ Մարզպետունի Մանուկյանի` կարանտինը Վարդենիսի տարածաշրջանում կպահպանվի մինչեւ նոյեմբերի 13-ը, եթե, իհարկե, սիբիյան խոցի կասկածելի նշաններով անասունների նոր անկումներ կամ մարդկանց մոտ հիվանդության նշաններ չարձանագրվեն: