Տպել
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
19.10.2012

Հոկտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը աշխատանքային այցով եղավ Վարդենիսի տարածաշրջանում: Քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը և մարզպետարանի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Մարզի ղեկավարը խորհրդակցություն անցկացրեց տարածքի համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների և համապատասխան կառույցների հաշվապահների հետ: Քննարկման հիմնական թեմաները վերաբերում էին 2013 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցմանը, ՀՀ գնումների մասին օրենքում կատարված նոր փոփոխություններին և լրացումներին, նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման և եկամտահարկի մասին օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում տեղական բյուջեներում վերահաշվարկ կատարելուն և տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրմանը: Առաջին երեք հարցերի շուրջ պարզաբանումներով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիա-լ տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը: Նա նշեց, որ այսուհետև մարզպետարանը պատրաստակամ է մեթոդական օգնություն և խորհրդատվություն կազմակերպել տեղերում, որպեսզի ամեն ինչ արվի օրենքին համապատասխան: Իսկ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը համայնքների ղեկավարներին հորդորեց մինչև նոյեմբերի 1-ը սեփական եկամուտների հավաքագրումը հասցնել 90 %-ի: Հակառակ դեպքում համայնքները կզրկվեն ՀՀ կառավարության կողմից ներդրվող զարգացման ծրագրերից: