Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

18.10.2012

 

Հոկտեմբերի 17-ին աշխանաքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նրան ուղեկցում էին Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը և ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ավագ Հակոբյանը: Հյուրերին ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր Սևանի ավազանում կենցաղային աղբի կառավարմանը և Սևանա լճի ու Սևան թափվող գետային ավազանների մաքրության պահպանմանը: Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը նշեց, որ կենցաղային աղբի կառավարման ծրագիրը իրենց կողմից մշակված և հաստատված է, սակայն այն գործողության մեջ դնելու համար որոշակի ժամանակ և մեծ միջոցներ են հարկավոր: Իսկ մինչ այդ հարկավոր է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ջանքերով նախևառաջ ապահովել շրջակա միջավայրի մաքրության պահպանումը: Այդ նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է գումարել խորհրդակցություն մարզի  բոլոր համայնքների ղեկավարների և շահագրգիռ մյուս կառույցների մասնակցությամբ: Մարզի ղեկավարն էլ նշեց, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցել հանձնաժողովին, նրա բոլոր ձեռնարկներում, ի շահ Սևանի մաքրության պահպանման:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-31 11:25:17