Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի գյուղերի 1/3-ը ցածր կատարողական ունի սեփական եկամուտների հավաքագրման մասով

17.10.2012

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Ձորագյուղ և Մարտունի համայնքներում ծանոթացավ ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներին: Աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով: Ձորագյուղում նախատեսվում  վերականգնել 3 կմ ներտնտեսային ցանց, որից 2 կմ-ի աշխատանքներն արդեն ավարտվել են: Մարտունիում 6,2 կմ երկարությամբ ջրանցքի 4,2 կմ հատվածն արդեն վերականգնված է: Պատասխանատուները վստահեցրին, որ նախատեսված աշխատանքները մինչև նոյեմբեր կավարտվեն, և հաջորդ ոռոգման շրջանին համայնքները հնարավորություն կունենան արդյունավետ ոռոգում իրականացնել: Ձորագյուղ համայնքում Արմեն Գևորգյանը ծանոթացավ նաև մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին, որոնց համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ և երրորդ ծրագրերով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 46 մլն դրամ: Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն մոտ մեկ ամսից: Առաջնահերթ խնդիրների երկրորդ և երրորդ ծրագրերով Մարտունի քաղաքում ավարտվել է Մյասնիկյան փողոցի ասֆալտապատումը: Այցի ավարտին Արմեն Գևորգյանը Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրեց խոհրդակցություն, որի օրակարգում համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզում իրականացվող ծրագրերին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր էին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ: 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 3 մլրդ 163 մլն դրամի դիմաց կազմել են 2 մլրդ 796 մլն դրամ, կատարողականը 88.4.% է: Սեփական եկամուտների (հինգ հարկատեսակի գծով) հավաքագրման մասով ցածր կատարողական է արձանագրվել մարզի համայնքների մոտ մեկ երրորդում: Կատարողականի ցածր ցուցանիշեր արձանագրած համայնքների ղեկավարներին փոխվարչապետը հորդորեց հետևողական աշխատանքներ կատարել առաջիկա ամիսներին իրավիճակը շտկելու համար: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ այդ գումարներն ուղղվում են համայնքային բյուջե, նպաստում տեղերում ծրագրերի իրականացմանը: Խորհդակցության ժամանակ քննարկվեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրի ընթացքին և չորրորդի մեկնարկին առնչվող հարցեր: Երրորդ ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է շուրջ 80 տոկոս: Աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում: Չորրորդ ծրագրով մարզին հատկացված 1,1 մլրդ դրամը կուղղվի մարզի համայնքներում դպրոցների և մանկապարտեզների, մշակույթի տների ու համայնքային կենտրոնների, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը, խմելու ջրագծերի կառուցմանը: Քննարկվեցին նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքին, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացին առնչվող հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 20:01:15