Տպել
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
15.10.2012

Գավառի քաղաքացիական հասարակության 9 կառույցների համատեղ առաջարկությամբ և մասնակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում հոկտեմբերի 9-ին կազմակերպվեց հանդիպում հանրային իրազեկության ապահովման նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Գեղարքունիքի մարզպետարանին 2011թ. փետրվարի 3-ի № 108-Ն և հետայդու մի շարք այլ որոշումներով հատկացված 3 մլրդ 405 մլն դրամ գումարով նախատեսված աշխատանքների ընթացքի, ինչպես նաև մարզի 5 քաղաքային համայնքներում իրականացվող ծրագրերի առնչությամբ հասարակությանն իրազեկելու նպատակով շինարարական հրապարակներում վահանակների տեղադրման և մարզպետարանի վերահսկողական գործառույթների մասին: Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը,քաղաքաշինության վարչության աշխատակիցներ: Վերջիններս օրակարգային հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տվեցին քաղաքացիական հասարարակության ներկայացուցիչներին: