Տպել
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
12.10.2012

ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ սպասարկման ոլորտում գտնվող Գեղարքունիքի մարզի երկու տասնյակից ավելի համայնքներում բարելավվում է խմելու ջրի մատակարումը: Համագործակցված աշխատանքից գոհ են ինչպես համայնքների ղեկավարները, այնպես էլ սպասարկող կառույցի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը:
Մոտ երկու ամիս առաջ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ գլխավոր տնօրենը եւ Գեղարքունիքի մարզի 5 քաղաքային եւ որոշ գյուղական համայնքների ղեկավարներ, խնդիր դրվեց` համատեղ աշխատանքով վեր հանել համակարգում առկա բոլոր դժվարությունները եւ հասնել խմելու ջրի մատակարաման բարելավմանը: Հոկտեմբերի 11-ին մարզպետի մոտ նույն խնդիրների եւ հանձնարարականների շուրջ կազմակերպվեց քննարկում: Մասնակցեցին Պատրիկ Լորենը եւ մարզի համայնքների շահագրգիռ ղեկավարները: Լճաշենի, Չկալովկայի, Գանձակի, Նորաշենի, Սարուխանի, Նորատուսի, Հայրավանքի, Ծովազարդի եւ Ներքին Գետաշենի գյուղապետերը նշեցին, որ անցած երկու ամիսների ընթացքում իրենց մոտ դրական առումներով շատ բան է փոխվել, եւ համատեղ ու համագործակցված աշխատանքը ՙՀայջրմուղկոյուղու՚ հետ շարունակվում է: Պատրիկ Լորենն իր հերթին գոհունակություն հայտնելով համագործակցությունից` հավելեց, որ հաջորդ տարվանից սպասվում են վարկային նոր ծրագրեր, ուստի ներդրումների ծավալները Գեղարքունիքում կավելանան` լուծում տալով ջրամատակարարման եւ ջրահեռացման մի շարք հիմնախնդիրների հատկապես Մարտունի , Ճամբարակ, Սեւան քաղաքներում և գյուղական այլ համայնքներում:Համագործակցության միակ չստացված դեպքը մնում է Վարդենիս քաղաքը, ուր, ըստ Պատրիկ Լորենի, մարդիկ շարունակում են հրաժարվել ջրաչափեր տեղադրելուց: Եվ ՙՀայջրմուղկոյուղի՚ ընկերությունն այստեղ խուսափում է ներդրումներ կատարելուց, քանի դեռ չեն տեղադրվել ջրաչափերը ինչպես առանձնատներում, այնպես էլ բազմաբնակարան շենքերում: Կանխելով փոխադարձ մեղադրանքները` մարզպետն առաջարկեց առաջիկյում Վարդենիսում գումարել ավագանու նիստ, հատուկ քննության առնել խնդիրը եւ բնակչության ու սպասարկող կառույցի հետ համատեղ փորձել հասնել խնդրի արդյունավետ լուծման: Ամփոփելով քննարկումը Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ սկսված համագործակցությունն ունենալու է հուսալի շարունակություն, անելու ենք հնարավորը նորացնելու եւ ընդարձակելու մարզի ջրամատակարման համակարգը: