Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
09.10.2012

Հոկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն: Սոցիալական տարաբնույթ խնդիրների կարգավորման խնդրանքով մարզի ղեկավարին դիմում ներկայացրեց 13 քաղաքացի: Դիմումատուներից 1-ին տրամադրվեց դրամական օգնություն, նույն նպատակով՝ 6, աշխատանքի տեղավորման խնդրով՝ 4, բնակարանի բարեկարգման խնդրանքով՝ 1 և 1 առողջարանային ուղեգրի ձեռքբերման խնդրանքով քաղաքացիների կողմից ներկայացրած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: