Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ ԶՈԼԱՔԱՐԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

08.10.2012

 ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ ԼՂՀ Մարտունու շրջանի միջեւ ստորագրված առեւտրատնտեսական եւ կրթամշակութային համագործակցության համաձայնագրի շրջանակներում հոկտեմբերի 5-7-ը Զոլաքարի թիվ1 միջնակարգ դպրոցի հրավերով Զոլաքարում էին ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի ութ մանկավարժներ եւ ավագ դասարանների տաս աշակերտներ, ովքեր առաջին անգամ էին լինում Գեղարքունիքի մարզում՝ հնարավորություն ունենալով շփվել եւ ծանոթանալ իրենց հասակակիցների հետ: ՈՒսուցչի օրվան նվիրված միջոցառումների շարքը սկսվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազին նվիրված բաց դասով, որը վարեց Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի Հ. լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ռիտա Խաչատրյանը: Դպրոցի աշակերտները վերլուծական նյութերի, երգի ու ասմունքի միջոցով ներկայացրին Հովհաննես Շիրազի ստեղծագործական հարուստ ժառանգությունը, նրա համազգային ու համամարդկային քնարի դերն ու նշանակությունը: Բաց դասից հետո դպրոցի դահլիճում կայացավ ՈՒսուցչի օրվան նվիրված միջոցառում Զոլաքարի եւ Բերդաշենի դպրոցականների մասնակցությամբ :Ապա մաթեմատիկայի, քիմիա-կենսաբանության, հ.լեզվի եւ գրականության, ֆիզկուլտուրայի, ռազմագիտության եւ տարրական դասարանների արցախցի ուսուցիչներն իրենց գործընկերների հետ բաց դասեր կազմակերպեցին համապատասխան դասարաններում: Զոլաքարի ավագ դասարանների աշակերտները բերդաշենցի իրենց հասակակիցների համար կազմակերպեցին էքսկուրսիա դեպի Զոլաքարի պատմամշակութային հուշարձաններ եւ տեսարժան վայրեր, նրանց հյուրընկալեցին իրենց ընտանիքներում: Երկու կոլեկտիվները համատեղ հոկտեմբերի 7-ին այցելեցին Գեղարքունիքի մարզի պատմամշակութային հուշարձաններ եւ տեսարժան վայրեր:
Բերդաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Զարգարյանը նշեց, որ սա երկու քույրացած դպրոցների չորրորդ հանդիպումն է՝ մեկ անգամ Բերդաշենում, մեկ անգամ՝ Տաթեւի վանքում եւ արդեն երկրորդ անգամ՝ Զոլաքարում: Այնպես որ, երկու դպրոցների սկսած բարեկամությունը սկսել է արմատներ ձգել եւ շիվեր տալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59