Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՓՈԽՄԱՐԶՊԵՏԻՆ

08.10.2012

 

ՀՀ վարչապետի  978-Ա որոշմամբ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Գագիկ Ստեփանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՀՀ վարչապետի  979-Ա որոշմամբ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել Մարզպետունի Մանուկյանը: Հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակազմի հետ հերթական խորհրդակցության ընթացքում ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Մարզպետունի Մանուկյանին: Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ  Մարզպետունի  Մանուկյանը  կառավարման համակարգում նոր ու անծանոթ անուն չէ: Նա  ժամանակին աշխատել է Գեղարքունիքի մարզպետարանում,   զբաղեցրել այլ պատասխանատու պաշտոններ: Նրա փորձն ու հմտությունը կառավարությունում հաշվի է առնվել այն համոզմամբ, որ դրանք պետք կգան Գեղարքունիքի մարզպետարանում՝ ի շահ մարզի զարգացման եւ բարեփոխման ծրագրերի իրականացման, ավելացրեց մարզի ղեկավարը:  Նորանշանակ փոխմարզպետն էլ իր խոսքում նշեց, որ ինքը ծանոթ լինելով մարզում առկա խնդիրներին, կանի հնարավորը դրանց լուծման հարցում աջակից լինելով մարզի ղեկավարությանը:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55