Տպել
Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՓՈԽՄԱՐԶՊԵՏԻՆ
08.10.2012

ՀՀ վարչապետի 978-Ա որոշմամբ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Գագիկ Ստեփանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՀՀ վարչապետի 979-Ա որոշմամբ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել Մարզպետունի Մանուկյանը: Հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակազմի հետ հերթական խորհրդակցության ընթացքում ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Մարզպետունի Մանուկյանին: Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ Մարզպետունի Մանուկյանը կառավարման համակարգում նոր ու անծանոթ անուն չէ: Նա ժամանակին աշխատել է Գեղարքունիքի մարզպետարանում, զբաղեցրել այլ պատասխանատու պաշտոններ: Նրա փորձն ու հմտությունը կառավարությունում հաշվի է առնվել այն համոզմամբ, որ դրանք պետք կգան Գեղարքունիքի մարզպետարանում՝ ի շահ մարզի զարգացման եւ բարեփոխման ծրագրերի իրականացման, ավելացրեց մարզի ղեկավարը: Նորանշանակ փոխմարզպետն էլ իր խոսքում նշեց, որ ինքը ծանոթ լինելով մարզում առկա խնդիրներին, կանի հնարավորը դրանց լուծման հարցում աջակից լինելով մարզի ղեկավարությանը: