Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

02.10.2012

 

Հոկտեմբերի 2-ին  Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Սոցիալական բազմապիսի խնդիրներով մարզպետին դիմում ներկայացրեց 28 քաղաքացի: Հաշվի առնելով դիմումներում ներկայացված խնդիրները, Ռաֆիկ Գրիգորյանը 16 քաղաքացու տրամադրեց տարբեր չափի դրամական օգնություն: Աշխատանքի տեղավորման խնդրով մարզի ղեկավարին  դիմեց 5, բնակարանի  ձեռքբերման կամ վերանորոգման խնդրով՝ 4, աշխատանքային փոխհարաբերությունների կարգավորման խնդրով՝ 2 և առողջարանային ուղեգրի ձեռքներման խնդրով՝ 1 քաղաքացի: Վերջինս ստացավ Ջերմուկ առողջարանում բուժվելու հնարավորություն, իսկ մնացած 11  դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և կպատասխանվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-07 13:42:13