Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2013 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԱՐԶՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ՏԵՔՍՏԻԼ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

29.09.2012

 

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում Գերմանական ,,WKS Հայաստան,, տեքստիլ գործարանի հայաստանյան մասնաճյուղի տնօրենի՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքային համայնքների ղեկավարների և նույն համայնքների միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ,,WKS Հայաստան,, տեքստիլ գործարանի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Քրիստյան Գելինջը տեղեկացրեց, որ իրենք նպատակ ունեն տեքստիլ գործարանի մասնաճյուղեր հիմնել Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում, որի համար անհրաժեշտ է մարզի ղեկավարի և վերոնշյալ համայնքների ու  կառույցների ղեկավարների աջակցությունը: Ըստ Գելինջի ներկայացրած ծրագրի, նախ պետք նշված  ուսումնական հաստատություններում կազմակերպել կարի արտադրամասում աշխատել ցանկացողների վերապատրաստման դասընթացներ, դրան զուգընթաց կազմակերպությունը համայնքներում  20 տարի ժամկետով  կգնի տարածք, կվերանորոգի և կտեղադրի կարի   ժամանակակից հաստոցներ: Ըստ նախատեսվածի հիմնվող արտադրամասերից յուրաքանչյուրը  պետք է ունենա  2000 քմ–ից ոչ պակաս տարածք՝   նվազագույնը 100 բանվոր աշխատեցնելու համար: Արտադրանքը կլինի մանկական սպիտակեղենի և այլ հագուստների տեսքով: Արտադրանքը մինչև 2015 թվականը կարտահանվի, որից հետո  կսպառվի նաև հանրապետության տարածքներում:    Գործարանում  աշխատավարձը, ըստ մեզ փոխանցած տեղեկատվության գործարքային է, այն  կտատանվի 50-120 հազար դրամի սահմաններում:   Քրիստյան Գելինջի խոսքով   նշված նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն հենց հոկտեմբեր ամսից, իսկ արտադրամասերում բուն գործունեությունը կծավալվի 2013 թվականից:   Ռաֆիկ Գրիգորյանը  շնորհակալություն հայտնեց գերմանական կողմին նման ծրագիր իրականացնելու համար, ինչը կնպաստի մարզում մոտ 1000 աշխատատեղերի ստեղծմանը և պատրաստակամություն հայտնեց բոլոր խնդիրներում աջակցել ներդրողներին՝ ծրագիրը հնարավորինս սեղմ ժամկետում կյանքի կոչելու համար: ,,WKS Հայաստան,, տեքստիլ արտադրության տնօրենը հավելեց նաև, որ ծրագրերի հաջողակ ընթացքի դեպքում մարզում կավելացվեն արտադրության ծավալները և աշխատատեղերը:
  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55