Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿՄԵԿՆԱՐԿԻ ,,ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Էՙՙ ՓԱՌԱՏՈՆԸ

29.09.2012

 

Սեպտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց Հայաստանի Հանրապետության դպրոցներում անցկացվող  ,, Երգը բարեկամության կամուրջ է,, ռուսական երգի հանրապետական երկրորդ  փառատոնի կազմակերպչական խմբի ներկայացուցիչներին: Ինչպես ներկայացվեց հանդիպման ընթացքում, փառատոնը կազմակերվում է     ,, Համաշխարհային հայկական կոնգրեսի,, ,  ,, Ռուսաստանի հայերի միության,,,  Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն,, ՀԿ-ի, ՀՀ ԿԳ , Մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ՏԻՄ-երի, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների  միության աջակցությամբ: Փառատոնը   նվիրված է Ռուսաստանի իշխանության հռչակագրի ընդունման 20-ամյակին և նպատակն է  Հայաստանի դպրոցականներին առավել ակտիվորեն հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակույթին և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը և դրանով իսկ աջակցել Հայաստանում ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի, որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը: Ըստ  ծրագրի՝ փառատոնին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել մարզի բոլոր դպրոցները, աշակերտների՝ առանց տարքային սահմանափակման: Մրցույթը կայանալու է հետևյալ ժանրերում. ռուսական ժողովրդական երգ, ռուսական հայրենասիրական երգ, ռուսական ռոմանս, ռուսական էստրադային երգ, հայկական երգ ռուսերեն լեզվով:   Փառատոնն անցկացվելու է դպրոցական՝ (սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը),   մարզային՝( նոյեմբերի 1-30-ը)  և եզրափակիչ՝ (դեկտեմբերի 17-ին) փուլերով: Փառատոնի հանրապետական փուլի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, հաղթողները՝ արժեքավոր նվերներով, իսկ  ռուսերեն լեզվով գրված  հեղինակային երգերը կարժանանան հատուկ մրցանակների, իսկ  դափնեկիրներին իրավունք կտրվի հանդես գալ Երևանում տեղի ունենալիք եզրափակիչ համերգին:  Փառատոնի կազմակերպիչները մարզպետարանում ունեցած հանդիպման ընթացքում  գովեստի խոսքեր հնչեցրին     2010 թվականին կայացած անդրանիկ  փառատոնի ընթացքում  Գեղարքունիքի մարզի դպրոցականների   ակտիվ մասնակցության  վերաբերյալ:  Մարզպետը կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը մարզերում, քանզի դրանք միտված են հայ և  ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու խորացմանը,  խոստանալով      այն  մարզում կազմակերպել և անցկացնել  բարձր մակարդակով, դպրոցների  և աշակերտների  առավել մեծ թվով ընդգրկվածությամբ: Ռաֆիկ Գրիգորյանը իր խոսքում նաև հույս հայտնեց , որ մեր դպրոցականները իրենց կատարումներով    կհամալրեն  խրախուսվողների շարքերը:         

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55