Տպել
Նորություններ
ԿՄԵԿՆԱՐԿԻ ,,ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Էՙՙ ՓԱՌԱՏՈՆԸ
29.09.2012

Սեպտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց Հայաստանի Հանրապետության դպրոցներում անցկացվող ,, Երգը բարեկամության կամուրջ է,, ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնի կազմակերպչական խմբի ներկայացուցիչներին: Ինչպես ներկայացվեց հանդիպման ընթացքում, փառատոնը կազմակերվում է ,, Համաշխարհային հայկական կոնգրեսի,, , ,, Ռուսաստանի հայերի միության,,, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն,, ՀԿ-ի, ՀՀ ԿԳ , Մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ՏԻՄ-երի, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության աջակցությամբ: Փառատոնը նվիրված է Ռուսաստանի իշխանության հռչակագրի ընդունման 20-ամյակին և նպատակն է Հայաստանի դպրոցականներին առավել ակտիվորեն հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակույթին և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը և դրանով իսկ աջակցել Հայաստանում ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի վարկի բարձրացմանը, Ռուսաստանի, որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը: Ըստ ծրագրի՝ փառատոնին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել մարզի բոլոր դպրոցները, աշակերտների՝ առանց տարքային սահմանափակման: Մրցույթը կայանալու է հետևյալ ժանրերում. ռուսական ժողովրդական երգ, ռուսական հայրենասիրական երգ, ռուսական ռոմանս, ռուսական էստրադային երգ, հայկական երգ ռուսերեն լեզվով: Փառատոնն անցկացվելու է դպրոցական՝ (սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը), մարզային՝( նոյեմբերի 1-30-ը) և եզրափակիչ՝ (դեկտեմբերի 17-ին) փուլերով: Փառատոնի հանրապետական փուլի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, հաղթողները՝ արժեքավոր նվերներով, իսկ ռուսերեն լեզվով գրված հեղինակային երգերը կարժանանան հատուկ մրցանակների, իսկ դափնեկիրներին իրավունք կտրվի հանդես գալ Երևանում տեղի ունենալիք եզրափակիչ համերգին: Փառատոնի կազմակերպիչները մարզպետարանում ունեցած հանդիպման ընթացքում գովեստի խոսքեր հնչեցրին 2010 թվականին կայացած անդրանիկ փառատոնի ընթացքում Գեղարքունիքի մարզի դպրոցականների ակտիվ մասնակցության վերաբերյալ: Մարզպետը կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը մարզերում, քանզի դրանք միտված են հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու խորացմանը, խոստանալով այն մարզում կազմակերպել և անցկացնել բարձր մակարդակով, դպրոցների և աշակերտների առավել մեծ թվով ընդգրկվածությամբ: Ռաֆիկ Գրիգորյանը իր խոսքում նաև հույս հայտնեց , որ մեր դպրոցականները իրենց կատարումներով կհամալրեն խրախուսվողների շարքերը: