Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ՙՙԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴՙՙ ԾՐԱԳԻՐԸ

27.09.2012

 

Սեպտեմբերի 27-ին  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում հանդիպում ունեցավ Գավառի և Մարտունու տարածաշրջանների հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման նպատակն էր տնօրեններին իրազեկել ՊՀԾ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ դպրոցներում վերսկսվող ,, Դպրոցական սնունդ ,,ծրագրում տեղ գտած որոշ փոփոխություններին: Ասենք, որ ծրագրի նպատակն է մեղմացնել ճգնաժամի ազդեցությունը խոցելի տնտեսությունների վրա, բարելավել կարիքավոր համայնքներում տարրական կրթության մատչելիությունը երեխաների համար և աջակցել կայուն ազգային դպրոցական սնունդ ծրագրի քաղաքականության մշակմանը: Ըստ ներկայացված  ուղեցույցի  ծրագրից օգտվում են կարիքավոր, բարձր լեռնային կամ սահմանամերձ շրջաններում գտնվող  այն դպրոցները, որտեղ մեծ թիվ են կազմում խոցելի տնտեսությունները, կանանց գլխավորած ընտանիքները: ,, Դպրոցական սնունդ,, ծրագրից այս տարի մարզում  կօգտվի 115 դպրոց և դպրոցներին կից գործող որոշ նախակրթարաններ:  Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ծրագրի  սննդակարգում ալյուրին, բուսական յուղին և ընդեղենին ավելացել է հնդկացորենը, մակարոնը և բրինձը: 
,, Դպրոցական սնունդ,,   ծրագրի  իրականացման պատասխանատվությունը  դպրոցներում դրված է ծնողական խորհուրդների վրա: Վերջիններս պարտավոր են վերահսկել օգնականների աշխատանքը, աջակցել նրան լրացուցիչ   սննդի ձեռքբերման և   այլ հարցերում: Ըստ ծրագրի՝ լրացուցիչ սննդի ձեռքբերման հարցում իր մասնակցությունը կարող է ունենալ նաև համայնքը: Մարզի ղեկավարը   ավելորդ չհամարեց նշել, որ դպրոցը պատասխանատվություն է կրում խոհանոցում, ճաշարանում, պահեստում և սանհանգույցներում սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու հարցում, չխառնվելով ծնողական խորհուրդների գործունեությանը:
Մարզպետը դպրոցների տնօրենների մասնակցությամբ քննարկեց նաև հանրակրթության ոլորտին առնչվող այլ խնդիրներ: Առաջիկա օրերին նույն նպատակով հանդիպումներ կկազմակերպվեն նաև մարզի մնացած տարածաշրջանների դպրոցների տնօրենների հետ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06