Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՃԱՄԲԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑԻՆ ՀԻՇԱՏԱԿԻ ԽԱՉՔԱՐԵՐ

27.09.2012

 

 Օրերս Ճամբարակ քաղաքի նորակառույց եկեղեցու բակում, Հայաստանյան մեծ երկրաշարժի զոհերին նվրված հուշակոթողի հարեւանությամբ բացվեց և օծվեց    Ճամբարակի շրջանի, Հայաստանի եւ Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված 151 հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը: Որի նախաձեռնությունը պատկանում է     ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահին:         Ներկաները նորաբաց հուշարձանին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին եւ խնկարկեցին Հայաստանի ու Արցախի ազատության համար զոհված հայորդիների հիշատակը: Ոգեկոչման արարողությունից հետո Ճամբարակի եկեղեցու բակում մատուցվեց Սուրբ պատարագ և բաժանվեց մատաղ: Մեր նորանկախ ու երիտասարդ պետությունը հաղթահարել է արտաքին ու ներքին շատ մարտահրավերներ ու դժվարություններ, իսկ այժմ կանգնած է նոր վերելքի ու զարգացման ճանապարհին, նշեցին ելույթ ունեցողները: Նույն օրը Շորժա գյուղում հանդիսավորությամբ բացվեց և օծվեց Արծվաշենի եւ Արցախի հերոսամարտերին նվիրված հուշակոթող:   Քանդակագործության հեղինակ    Սյոմիկ Մկրտչյանի   աշխատանքը    խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժությունը, խաղաղ գոյությունը և արարումը առ Աստված:   Շորժա համայնքը գտել է իր զարգացման հիմնական ուղին եւ արձանագրել որոշակի ձեռքբերումներ: Դրա վառ վկայությունն է այս հուշակոթողի տեղադրումը, որն իրականացվել է    Շորժայի գյուղապետարանի և համայնքի բնակչության նախաձեռնությամբ ու   նրանց ֆինանսական   միջոցներով:     Արծվաշենից տեղահանված, Ադրբեջանի այլ վայրերից բռնագաղթված հայերով վերաբնակեցված այս գյուղում արտագաղթ չկա, արտագնա աշխատող մարդկանց կարելի է հաշվել մատերի վրա, իսկ տեղում մարդիկ իրենց համար գտել են կայուն աշխատատեղեր ու վաստակ: Գյուղում զարգացում է ապրում տուրիզմը, գյուղատնտեսությունը, կապիտալ շինարարությունը ու գլխավոր ենթակառուցվածքները:  
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55