Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

24.09.2012

   Սեպտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի 37 համայնքներում տեղի ունեցան
համայնքի ղեկավարի և  ավագանու ընտրություններ,  միայն համայնքի ղեկավարի ընտրություններ կայացան 15 և միայն ավագանու ընտրություններ 11 համայնքներում: Նշված  63 համայնքներում  գրանցված  169 018 ընտրողներից  մարզի  3  ընտրատարածքներում  քվեարկությանը մասնակցել է 88 709 քաղաքացի:   Համայնքի ղեկավարի փոփոխություն է տեղի ունեցել  Սևան, Ծովագյուղ, Մեծ Մասրիկ, Թթուջուր, Լուսակունք, Լճավան, Անտառամեջ  և գյուղ  Մարտունի  համայնքներում, որից Սևան, Ծովագյուղ, Լճավան, Անտառամեջ և  գյուղ Մարտունի համայնքներում  գործող համայնքների ղեկավարները իրենց թեկնածությունները չեն առաջադրել, իսկ  Մեծ Մասրիկ, Լուսակունք և Թթուջուր համայնքներում ղեկավարները պարտվել են իրենց մրցակիցներին:
 Մարզի 5 քաղաքներից  4-ում     վերընտրվել են    Մարտունու քաղաքապետ  ՀՀԿ-ական  Բագրատ Հարությունյանը, , Վարդենիսի քաղաքապետ ՀՀԿ-ական  Վոլոդյա Խլոյանը  , Ճամբարակի քաղաքապետ ՀՀԿ-ական  Յուրա Ավալյանը,    Գավառ քաղաքապետ, անկուսակցական  Գուրգեն Մարտիրոսյանը:  Իսկ  Սևան քաղաքում ընտրվել  է    ՀՀԿ անդամ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը:
Նախնական տվյալներով ընտրությունները մարզի համայնքներում անցել են առանց խախտումների և լուրջ միջադեպերի: Ընտրված  համայնքների ղեկավարների   մեծ մասը ներկայացնում են  Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55