Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

21.09.2012

 

Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ անցկացվեցին մարզի 5 քաղաքային և գյուղական գրեթե բոլոր համայնքներում:   Տոնական տրամադրությունն իշխում էր ամենուր: Իրենց օրվա տերն էին զգում ինչպես մեծահասակներն այնպես էր կրտսեր տարիքի երեխաները: Վերջիններիս համար մարզի և համայնքների ղեկավարների նախաձեռնությամբ ու աջակցությամբ կազմակերպվել էին մարզամշակութային բազմազան միջոցառումներ: Համայնքներում կազմակերպված  միջոցառումներին մասնակցում էին  նաև   Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը,փոխմարզպետները, համայնքների ղեկավարներ: Մարզի ղեկավարը   շնորհավորեց  բնակչությանը, նրանց հետ   կիսելով իրենց տոնական տրամադրությունը:      Ավանդական դհոլն ու զուռնան, անկախության տարիներին ծնունդ առած երգն ու պարը, հրապարակ էին հավաքել տարբեր սերունդների ներկայացուցիչների:     Բեմահարթակներից տոնական միջոցառման մասնակիցների առջև ելույթներ ունեցան համայնքներում գործող կրթամշակութային հաստատությունների անհատ կատարողները և պարային համույթները: Գավառի փոքրիկ հանդիսատեսին զվարճալի ծրագիր մատուցեցին նաև մայրաքաղաքից հրավիրված խմբերը: Տոնակատարության ընթացքում տարբեր համայնքների ստեղծագործական և ուսուցողական կենտրոնների սաները ցուցադրեցին իրենց թեմատիկ աշխատանքները:   Անկախության 21-ամյան հոբելյանն առավել հիշարժան դարձավ Գավառի մանկատան այգու շատրվանային համակարգի գործարկմամբ:  Միջոցառման մարզային ծրագիրը հագեցած էր նաև մարզական բազմազան մրցումներով: Այս տոնին էր նվիրված   Մարտունի քաղաքում կայացած բռնցքամարտի մարզային բաց առաջնությունը, Գավառ քաղաքում   մարզի նախակրթական հաստատությունների սաների միջև անցկացրած   սպորտլանդիան, Սևան քաղաքում՝ լողափնյա վոլոյբոլը: Տոնական տրամադրությամբ էին համակված նաև մարզի տարբեր տարածքներից նույն նպատակով հավաքված ավելի քան 50 շախմատիստներ, յուրաքանչյուրը փորձելով իր հաջողությունը նվիրել մեծ տոնին:    Տոնական միջոցառումները բոլոր համայնքներում եզրափակվեցին երեկոյան ժամը 21-ին` տոնական հրավառություններով: 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39