Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
18.09.2012

Սեպտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Իրենց մտահոգող խնդիրներով մարզի ղեկավարին դիմեց 12 քաղաքացի: Համաձայն ներկայացված հիմնախնդիրների քաղաքացիներից 2-ը ստացան դրամական օգնություն, 6 քաղաքացի մարզպետին դիմեց աշխատանքի տեղավորման, 3 քաղաքացի՝ սոցիալական այլ բնույթի հիմնախնդիրներով: Քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում: Դրանց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: