Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ՍԿՍՎԵՑ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԷԼԻՏԱՐ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԲԱՇԽՈՒՄԸ

27.08.2012


Օգոստոսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեց Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի էլիտար սերմացուն սերմարտադրության նպատակներով ֆերմերային տնտեսություններին հատկացնելու հարցը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՙՍերմեր ործակալություն՚ ՊՈԱԿ տնօրեն Վովա Մանուկյանը, ՀՀ գյուղնախարարության աշխատակազմի գլխավոր մասնագետ Արմեն Պետրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ:Մարզպետը նշեց, որ պետական աջակցությամբ Ռուսաստանի Դաշնությունից մարզ է ներկրվել 152 տոննա աշնանացան ցորենի էլիտար սերմացու, որը բաշխվելու է ըստ համայնքներից նախօրոք ներկայացված հայտացուցակների: Ֆերմերային տնտեսություններին սերմացուն հատկացվելու է վերադարձելիության պայմանով` մեկը երկուսի հարաբերակցությամբ: Բաշխումը կատարվում է մարզպետարանի համապատասխան հանձնաժողովի միջոցով: Նույն հանձնաժողովի միջոցով բաշխվելու են նաեւ կառավարության աջակցությամբ տրամադրված դիզվառելիքի եւ պարարտանյութերի խմբաքանակները` աշնանացանը ժամանակին որակով կատարելու համար:ՀՀ գյուղնախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի փոխպայմանավորվածության արդյունքում էլիտար սերմացուն մարզ է ներկրվել աշնանացանի մեկնարկից մեկուկես ամիս առաջ, որպեսզի այս տարի ցանքը հնարաոր լինի ավարտել սեպտեմբեր ամսի ընթացքում:Մարզպետը ցանկալի համարեց էլիտար սերմացուն ցանել ջրովի հողերում, քանի որ այդ դեպքում միայն հնարավոր կլինի բարձր բերքատվություն եւ արդյունավետ սերմնարտադրություն ակնկալել ցանքերից` դրանք միանգամայն զերծ պահելով երաշտի պատճառած վնասներից: Ռաֆիկ Գրիգորյանը նաեւ խիստ ցուցում տվեց հանձնաժողովին` հանրապետությունում ցորենի բարձրորակ սերմացուների վերարտադրության ծրագրի շրջանակներում մարզում այս տարվա ընթացքում արտադրված ցորենը որպես սերմացու չօգտագործել ցանքի նպատակներով, քանի որ դա հանգեցնում է ագրոտեխնիկական կանոնների խախտման եւ անբավարար բերքատվության ճիշտ այնպես, ինչպես որ եղել է նախորդ տարում` դառնալով այս տարվա հացահատիկի նվազ բերքատվության հիմնական պատճառներից մեկը:Հանձնաժողովի գլխավոր անելիքներից մեկն էլ այն պետք է լինի, որ հացահատիկի սերմացուների վերարտադրության նպատակով ուպետական աջակցությամբ մարզ ներկրված պարարտանյութը եւ դիզվառելիքը օգտագործվեն միայն նպատակային եւչծառայեցվեն այլ խնդիրների կամ վերավաճառքի համար:
Խորհրդակցության ավարտից անմիջապես հետո հանձնաժողովը սկսեց ցորենի էլիտար սերմացուի բաշխման գործընթացը: Ֆերմերային տնտեսությունները, ովքեր նախօրոք հայտ էին ներկայացրել, սկսեցին բեռնման եւ տեղափոխման աշխատանքները: Պատասխանելով հարցին, հանձնաժողովի նախագահ, ՀՀ գյուղնախարարությանՙՍերմեր գործակալություն՚ ՊՈԱԿ տնօրեն Վովա Մանուկյանը նշեց, որ թեեւ առանձին հայտատու ֆերմերային տնտեսություններ հրաժարվել են էլիտար սերմացուից, սակայն արդեն հայտնվել են նոր հայտատուներ, որոնց պայմաններն ուսումնասիրելուց հետո նրանց պահանջը կբավարարվի: Այս պահի դրությամբ Գավառի ՙԲարեկամություն՚ ԲԲԸ պահեստներից համայնքներ է տեղափոխվելու արդեն բաշխված մոտ 100 տոննա ցորենի էլիտար ՙԿրասնոդար՚ եւ ՙԲեզոստայա՚ տեսակների սերմացու: Իսկ առաջիկա մի քանի օրերի ընթացքում կլուծվի նաեւ մնացած 52 տոննայի բաշխման հարցը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 18:13:05