Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ
09.08.2012

Օգոստոսի 8-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Հակոբյանին: Վաչե Տերտերյանը, բացելով հանդիպումը, նշեց, որ Անդրանիկ Հակոբյանը կառավարման համակարգում նոր ու անծանոթ անուն չէ, այլ ժամանակին եւ մի քանի ընտրաշրջան շարունակ եղել է Հայաստանի խոշոր համայնքներից մեկի՝ Նորատուսի աչքի ընկնող ղեկավարներից մեկը: Այնպես որ, նրա փորձն ու հմտությունը կառավարությունում հաշվի է առնվել այն համոզմամբ, որ դրանք պետք կգան Գեղարքունիքի մարզպետարանում՝ ի շահ մարզի զարգացման եւ բարեփոխման ծրագրերի իրականացման: Միաժամանակ Վաչե Տերտերյանը ՀՀ կառավարության եւ վարչապետի անունից շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալ Արտուշ Ղուկասյանին ՝ երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ Անդրանիկ Հակոբյանն իրեն ծանոթ է Նորատուսի համայնքի ղեկավար աշխատած տարիներին՝ կառավարման մեծ փորձով ու գիտելիքներով, եւ համոզված է, որ նրա հետ հնարավոր կլինի իրականացնել արդյունավետ թիմային աշխատանք: