Տպել
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
03.08.2012

Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Մարտունու տարածքի համայնքների ղեկավարների և հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ: Քննարկելով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, մարզպետը իր դրական վերաբերմունքն արտահայտեց այն համայնքների ղեկավարների հասցեին, ովքեր նշված գործընթացում ապահովել են բարձր ցուցանիշ: Մարզպետը համայնքների ղեկավարների հետ քննակեց համայնքների վարչական սահմաններից ներս գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարների հավաքագրման, համայնքներում 2012թ աշնանացանի և 2013թ գարնանացանի համար դիզելային վառելանյութի, ազոտական պարարտանյութի և սերմացուի պահանջարկին վերաբերող հայտերի ներկայացման, համայնքային բնույթի այլ խնդիրներ, պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց իրականացմանը: Անդրադառնալով քաղաքաշինական ոլորտի անելիքներին` Ռաֆիկ Գրիգորյանը հանձնարարեց գոյություն ունեցող ապօրինի շինությունները բերել օրինական դաշտ:
Տարածաշրջանի առողջապահական և կրթական համակարգերի ղեկավարների հետ մարզպետը խոսեց ոլորտներում իրականացվելիք այն անելիքների մասին, որոնք ներառված են ՀՀ կառավարություն կողմից մշակված բարեփոխումների ծրագրում: ՙՙՀարկավոր է իրականացնել որակյալ բուժսպասարկում, դրանով իսկ մեծացնելով բնակիչների` բուժսպասարկման հանդեպ ունեցած վստահությունն ու հավատըՙՙ, իր խոսքում նշեց նա: Բուժհիմնարկների ղեկավարների հետ քննարկվեց նաև հումանիտար դեղորայքի բաշխման, առողջապահական հիմնարկներում մասնագետ կադրերի համալրման, խմելու ջրի սանիտարական վիճակի ապահովմանը վերաբերող հարցեր: Տարածաշրջանի դպրոցների տնօրենները մարզի ղեկավարին ներկայացրին իրենց դպրոցներում առկա խնդիրները, հիմնականում առաջ քաշելով դպրոցական գույքի ձեռքբերման, ջեռուցման համակարգի անցկացման, դպրոցների մասնակի վերամորոգման պահանջները: Ռաֆիկ Գրիգորյանը խոստացավ անձամբ լինել դպրոցներում և ծրագրեր իրականացնելու հարցում առաջնահերթությունը տալ այն խնդիրներին, որոնք ավելի հրատապ են և որտեղ ավելի քիչ թվով ծրագրեր են իրականացվել:
Հանդիպման վերջում Գեղարքունիքի մարզպետին իրենց խնդիրներով դիմեցին մի քանի քաղաքացիներ: