Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԽՈՏՀՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ

30.07.2012

 

Գեղարքունիքի մարզի համայնքերում գյուղատնտեսական եռուզեռի ժամանակաշրջան է: Այս պահին ընթանում են անասնակերի կուտակման աշխատանքները: Խոտհունձը    ցանովի խոտաբույսերի   դաշտերում արդեն ավարտին է մոտենում: Նշված ցանքատարածությունները մարզում կազմում են մոտ ութ հազար հեկտար: Մեկ հեկտարից,    միջին հաշվով հնձվում է մոտ 20 ցենտներ խոտ, ինչը համեմատաբար նվազ ցուցանիշ է     անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների համար: Անասնակերի սակավությունը հիմնականում կապվում է բնակլիմայական   անբարենպաստ պայմանների   հետ:   Ի տարբերություն ցանովի խոտհարքերի, բնական խոտհարքերից հնձի արդյունքները   համեմատաբար բավարար են, ինչը հիմնականում պայմանավորված է մարզի լեռնային եւ բարձրլեռնային հատվածներում   վերջին շրջանում գրանցված առատ տեղումներով: Մի քանի օրից նշված հատվածներում կսկսվի խոտհունձը, որը խոստանում է 1 հեկտարի կտրվածքով ապահովել մինչև 1,5 տոննա անասնակեր, եթե իհարկե բնակլիմայական պայմանները լիովին թույլ տան: Սակայն բերքահավաքի աշխատանքները դժվարանում են վառելանյութի և տեխնիկայի մատուցած ծառայությունների գների պատճառով:    Առատ բերքի սպասելիքներ կան  կարտոֆիլի և բանջարբոստանային այլ մշակաբույսերի  ցանքատարածություններից: Մարզում ցանված   15 հազար հեկտար կարտոֆիլի ցանքատարածություններից ակնկալվում է մոտավորապես 25-30 ցենտներ բերք, առանձին տնտեսություններում՝ նույնիսկ ավելին: Շատ կարտոֆիլագործներ համոզված են, որ վարուցանքի ընթացքում կատարված ծախսերը կհատուցվեն կարտոֆիլի բարձր բերքով: Սակայն կարտոֆիլագործներին   այս պահից արդեն մտահոգում է   բերքի իրացման հարցը:  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:10:01