Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

26.07.2012

 

Հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը աշխատանքային այցով եղավ Ճամբարակ քաղաքում: Նա հանդիպում ունեցավ տարածքի համայնքների և հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ: Դիմելով ներկաներին մարզպետը նշեց, որ պետք է համագործակցված աշխատանք տանենք, որպեսզի լուծում տանք այն բոլոր խնդիրներին, որոնք այսօր ծառացած են առանձին համայնքներում:   Ռաֆիկ Գրիգորյանը անդրադարձավ   բոլոր իրականացված և ընթացքի մեջ գտնվող  ծրագրերին, որոնք առկա են տարածաշրջանի համայնքներում և որոնց լուծումը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում է: Այնուհետև մարզի ղեկավարը դիմեց համայնքների ղեկավարներին՝ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը ակտիվացնելու և սեղմ ժամկետում արդյունավետ ցուցանիշ ապահովելու հորդորով:  ,,Միայն թիմային աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի արագ կերպով վերացնել մարզի գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտներում եղած   խնդիրները,- իր խոսքում նշեց մարզպետը, իսկ ես պատրաստ եմ լինել այն ղեկավարի կողքին, ով իր աշխատանքով օրինակ կծառայի մյուսների համար,,: Ռաֆիկ Գրիգորյանը քննարկեց նաև տարածաշրջանում առկա ճանապարհաշինական մի շարք խնդիրներ, անդրադարձավ համայնքների քառամյա զարգացման ծրագրերում առկա հիմնախնդիրներին: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Գեղարքունիքի մարզ- ԼՂՀ Մարտունի համագործակցության շրջանակներում հուլիսի 30-ից Շորժայի հանգստյան տանը կազմակերպել ԼՂՀ Մարտունու տարածքի ծնողազուրկ 15 դպրոցականների 10-օրյա հանգիսը:
 Համայնքների ղեկավարները մարզպետին դիմեցին կաթի մթերման, բերքահավաքի ընթացքի, սոցիալ- տնտեսական և մշակությաին բնույթի բազմաթիվ հարցերով:
 Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակի քաղաքապետարանում կատարեց նաև քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուներից 13-ին տրվեց դրամական օգնություն, իսկ 3 քաղաքացիների կողմից աշխատանքի տեղավորման խնդրանքով ներկայացված դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետներում:       

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 11:29:44