Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

24.07.2012

 

Հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցած  32 քաղաքացիներից 8-ին՝սոցիալական և առողջապահական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով մարզպետը հատկացրեց դրամական օգնություն: Ռաֆիկ Գրիգորյանը ճանապարհածախս տրամադրեց մարզի կրտսեր տարիքի հավաքականի թիմին՝  մայրաքաղաքում կայանալիք առաջնությանը մասնակցելու համար:  Դիմումատուներից մեկն հնարավորություն ստացավ ընդգրկվելու միանվագ դրամական օգնություն ստացողների ցանկում: 5 քաղաքացի մարզպետին դիմեց  բուժման մեկնելու և առողջապահական այլ բնույթի խնդիրների կարգավորման, 13 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման և ուսումնական վարձի փոխհատուցման  խնդիրներով: Վարդենիս քաղաքի  ռմբակոծված բնակարանների մի խումբ բնակիչներ  ներկայացրին  պետության կողմից տրամադրվող դրամական  փոխհատուցման ուշացման խնդիրը:  Մարզպետը խոստացավ խնդիրը ներկայացնել ՀՀ վարչապետին և սեղմ ժամկետում քաղաքացիներին տալ սպառիչ պատասխան:   Սերմնաբուծական տնտեսության վերագործարկման, տեղադրված խաչքարի տեղափոխման, Հունաստանում կայանալիք երաժշտական փառատոնին մասնակցելու համար դրամական աջակցություն ակնկալելու խնդրանքով, ինչպես նաև վերը նշված  դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և դրանց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06