Տպել
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
24.07.2012
Հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցած 32 քաղաքացիներից 8-ին՝սոցիալական և առողջապահական տարբեր խնդիրների կարգավորման նպատակով մարզպետը հատկացրեց դրամական օգնություն: Ռաֆիկ Գրիգորյանը ճանապարհածախս տրամադրեց մարզի կրտսեր տարիքի հավաքականի թիմին՝ մայրաքաղաքում կայանալիք առաջնությանը մասնակցելու համար: Դիմումատուներից մեկն հնարավորություն ստացավ ընդգրկվելու միանվագ դրամական օգնություն ստացողների ցանկում: 5 քաղաքացի մարզպետին դիմեց բուժման մեկնելու և առողջապահական այլ բնույթի խնդիրների կարգավորման, 13 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման և ուսումնական վարձի փոխհատուցման խնդիրներով: Վարդենիս քաղաքի ռմբակոծված բնակարանների մի խումբ բնակիչներ ներկայացրին պետության կողմից տրամադրվող դրամական փոխհատուցման ուշացման խնդիրը: Մարզպետը խոստացավ խնդիրը ներկայացնել ՀՀ վարչապետին և սեղմ ժամկետում քաղաքացիներին տալ սպառիչ պատասխան: Սերմնաբուծական տնտեսության վերագործարկման, տեղադրված խաչքարի տեղափոխման, Հունաստանում կայանալիք երաժշտական փառատոնին մասնակցելու համար դրամական աջակցություն ակնկալելու խնդրանքով, ինչպես նաև վերը նշված դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում և դրանց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետներում: