Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

19.07.2012

 

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի    աշխատանքային այցերը     մարզի տարածքներում շարունակվում են: Հուլիսի 19-ին Սևանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում նա հանդիպում ունեցավ տվյալ տարածաշրջանի համայնքների ղեկավարների և մարզային ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների տնօրենների հետ: Մարզի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց համայնքներում սեփական եկամուտների    հավաքագրման,  հիմնավորված և  նպատակային օգտագործման, դրանց   թափանցիկության ապահովման   գործընթացներին, միևնույն ժամանակ հույս հայտնելով,  որ մինչև հուլիսի 30-ը սեփական եկամուտների հավաքագրման հարցում   համայնքները կապահովեն ցանկալի արդյունք: Առաջնորդվելով   ՀՀ Կառավարության կողմից մշակված բարեփոխումների  ծրագրով, մարզպետը  մասնավորապես կանգ առավ   կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտներում տեղ գտած  խնդիրներին և դրանց ենթադրվող լուծումներին: Ռաֆիկ Գրիգորյանը  համայնքային խնդիրների կարգավորման գործում կարևորեց նաև  համայնքների ղեկավարների և տվյալ  համայնքում գործող կրթական ու առողջապահական հիմնարկների ղեկավարների սերտ համագործակցությունը:Հանդիպման ընթացքում խոսվեց մանկավարժների համար իրականացվող վերապատրաստման դասընթացների արդյունավետ անցկացման, դպրոցական խորհուրդների գործունեության բարելավման, կրթական համակարգում նախատեսվող այլ բարեփոխումների մասին:
Գեղարքունիքի մարզպետը իր մտահոգությունն հայտնեց հումանիտար դեղորայքի հասցեական բաշխման, բժշկական որակյալ ծառայությունների մատուցման, մարզում նեղ մասնագետ կադրերի ապհովման և ոլորտում առկա այլ անելիքների վերաբերյալ: 
Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտում կատարվող աշխատանքներին, Ռաֆիկ Գրիգորյանը   հանձնարարեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին,  համայնքների ղեկավարների և շահագրգիռ ծառայությունների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում օրինականացնել լճափնյա հատվածներում առկա ապօրինի շինությունները:  Համայնքների ղեկավարներին  հանձնարարվեց  սահմանված ժամկետում   մարզպետարան ներկայացնել իրենց համայնքների  քաղաքացիական պաշտպանության պլանները, ինչպես նաև   աշնանացանի պահանջներին  վերաբերող առաջարկությունների փաթեթ: Խոսվեց համայնքներում սեփական հողատարածքների  օգտագործման և դրանց վարձավճարների գանձման ,   հոկտեմբեր ամսին անցկացվող զորավարժությունների և ընթացիկ այլ խնդիրների մասին:     

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:09