Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԵԿՆԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ

18.07.2012

 

 Հուլիսի 13-ին լրացավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Բագրատ Կրոյանի քաղաքացիական ծառայության մասին օրենքով սահմանված կենսաթոշակի անցնելու հետ կապված պաշտոնավարման ժամկետը: Բագրատ Կրոյանը քաղաքաշինության ոլորտում իր գործունեությունը սկսել է դեռևս 1969 թվականից, այն  շարունակելով արդեն Գեղարքունիքի մարզպետարանում՝ 1996 թվականից:   Անցնելով մասնագիտական երկար աշխատանքային ճանապարհ, նա     լուրջ ավանդ է ներդրել նաև  մարզի քաղաքաշինության ոլորտում: Կրոյանին ճանաչում և գնահատում են որպես օրինապահ, իր գործին քաջատեղյակ, հմուտ և խելացի մասնագետի:  
 Նույն օրը Գեղարքունիքի մարզպետ  Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալները  և   մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները մարզպետարանում կազմակերպված  փոքրիկ միջոցառմամբ վաստակած հանգստի ճանապարհեցին իրենց գործընկերոջը: Մարզի ղեկավարը բարձր գնահատեց  Բագրատ Կրոյանի   մարդկային հատկանիշները, որոնք իրենց դրական ազդեցությունն են ունեցել նաև նրա մասնագիտական    ունակությունների ձևավորման  հարցում: ,,Լինելով բարձրակարգ  մասնագետ քաղաքաշինության ոլորտում, պարոն Կրոյանը  դեռ կշարունակի օգտակար լինել իր մասնագիտությանը և հանրությանը, սակայն նրա  տեղը մարզպետարանում այնուամենայնիվ ,,դատարկ,, է մնալու,,, իր խոսքում նշեց մարզպետը: Կրոյանի հասցեին   մեծարանքի խոսքեր հնչեցրին նաև   միջոցառման մասնակիցները:
Բագրատ Կրոյանը հույս հայտնեց, որ Գեղարքունիքի մարզպետարանում կգտնվի իրեն արժանի փոխարինող և ինքն էլ պատրաստակամ կլինի իր մասնագիտական խորհուրդներով աջակցել նրան:
 Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի հուլիսի 17-ի  հրամանով մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ է նշանակվել նույն վարչության ճարտարապետաշինարարական բաժնի առաջատար  մասնագետ Խաչիկ Բուդումյանը:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11