Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

17.07.2012

Հուլիսի 13-ին Գեղարքունիքի փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանի մոտ հրավիրվեց  քննարկում , որին մասնակցում էին Գավառի տարածաշրջանի 5 հասարակական կազմակերպությունների,  մարզի բժշկական կենտրոնների, պոլիկլինիկաների եւ բուժամբուլատորիաների ղեկավարներ:
<<Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն>> ՀԿ Գեղարքունիքի տարածաշրջանային մասնաճյուղի, Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի Գեղարքունիքի գրասենյակի, Գավառի բնապահպանական տեղեկատվության, հասարական Օրհուս կենտրոնի, <<Արժանապատիվ սերունդ>> հասարակական կազմակերպության, Կանանց իրավունքների կենտրոնի Գավառի մասնաճյուղի եւ <<Գավառի բիզնես կենտրոն>> հասարակական կենտրոնի կողմից   վերջերս Գավառի բուժհիմնարկներում անցկացվել էր ուսումնասիրություն` մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվության մատչելիության եւ հրապարակայնության ապահովման վիճակի վերաբերյալ:
 Նույն ուսումնասիրությունը  իրականացվել  էր  նաեւ մարզի մյուս տարածաշրջանների բուժհիմնարկներում:
Ուսումնասիրության արդյունքները  ներկայացվեց  քննարկման  ժամանակ` հնարավորություն տալով բուժհիմնարկների ղեկավարներին, պարզաբանումներ  ներկայացնել գրանցված թերությունների վերաբերյալ: 
Անդրադառնալով հասարակական կազմակերպությունների նախաձեռնությանը` Գեղարքունիքի փոխմարզպետ Ա. Ղուկասյանը բարձր գնահատական տվեց ՀԿ ոլորտ-մարզպետարան համագործակցությանը: Փոխմարզպետի կողմից բուժհիմնարկների ղեկավարներին տրվեց  համապատասխան հանձնարարական`պետպատվերի , վճարովի բժշկական ծառայության գների, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերի մասին իրազեկող պաստառների եւ ցանկերի, ՀՀ օրենսդրությամբ պահանջվող այլ տեղեկությունները  բնակչության համար հասանելի եւ տեսանելի դարձնելու մասին: Ըստ հանձնարարականի` տեղեկատվական թերթիկները յուրաքանչյուր բուժհիմնարկում պետք է փակցված լինեն ոչ պակաս, քան 10 տեսանելի հատվածներում: Շտկումները կհանգեցնեն  եւ’ բնակչության իրազեկման բարձրացմանը, եւ սպասարկման որակի բարելավմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 18:05:22