Նորություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՋԱԿՑԵՑԻՆ ԵՎՍ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔԻ
17.07.2012

ՙՙՀաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիաՙՙՙ հիմնադրամը ՙԳլոբալ Վիլիջՙ ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամ հյուրըկնալում է միջազգային կամավորների թիմին Գեղարքունիքի մարզում: Այս անգամ կամավորները աշխատեցին Գավառ քաղաքում` աջակցելով ևս մեկ գործընկեր ընտանիքի` բարելավելու նրանց բնակարանային պայմանները: ԱՄՆ-ի տարբեր նահանգներից ժամանած 10 կամավորները շուրջ մեկ շաբաթ մեծ խանդավառությամբ ձեռք-ձեռքի աշխատեցին Գավառ քաղաքի բնակիչ Հակոբ Տոնոյանի ընտանքի հետ` անմիջականորեն ներգրավվելով տան շինարարական աշխատանքներին:
,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,,-ի հետ համագործակցելով է, որ Տոնոյանների ընտանիքը վերջապես կկարողանա ամբողջացնել իրենց տան վերանորոգումը, ինչը չի հաջողվել իրականցանել տարիներ շարունակ:
ՙԴժվարանում եմ բառերով արտահայտել, թե ինչ հիասքնաչ փորձություն էր անցյալ շաբաթը թիմի համար: Յուրաքանչյուր օր յուրովի հետաքրքիր էր: Մենք պարզապես հիացած ենք հայ ժողովրդի ջերմ ընդունելությամբ ու հյունընկալությամբ: Որպես թիմի ղեկավար` ինձ համար մեծ պատիվ կլինի վերադառնալ Հայաստան և աջակցել Հաբիթաթ Արմենիայի այլ գործընկեր ընտանիքների՚,-ասում է թիմի ղեկավար Մարիա Պետրենկոն:
Շինարարական աշխատանքների ավարտը եզրափակվեց Հակոբ Տոնոյանի տան օրհնության արարողությամբ, որը իրականացրեց Հայ Առաքելական եկեղեցու Գավառ քաղաքի հոգևոր հովիվ Տեր-Գնել քահանա Մարտիրոսյանը: