Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՄԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

17.07.2012

 

Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց ֆրանսիական ԱՄԴ ,, Բժշկական օգնություն և զարգացում,, միջազգային հասարակական կազմակերպություն ծրագրի համակարգող Օֆելի Կատոյին և նույն կազմակերպության ծրագրի ադմինիստրացիոն խորհրդի անդամ Ժան Պոլ Մասլադային: Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացած հանդիպման նպատակն էր   նորանշանակ մարզպետին ծանոթացնել Գեղարքունիքի մարզ-Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհուրդ համագործակցության շրջանակներում ֆրանսիական կողմից Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում ընթացքի մեջ գտնվող և իրականացվելիք ծրագրերին:    Ըստ ծրագրի ադմինիստրացիոն խորհրդի անդամ  Ժան Պոլ Մասլադայի իրենք Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանի հետ ունեցել են բարեկամական սերտ հարաբերություններ, ինչի արդյունքում ապահովվել է համագործակցության բարձր մակարդակ: Բանախոսը  հույս հայտնեց,  որ նույն աշխատաոճը շարունակական կլինի նաև մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի  հետ, միաժամանակ ցանկություն հայտնելով նրան տեսնել Գրենոբլ քաղաքում: Գեղարքունիքի մարզպետը ողջունեց հյուրերին, մարզ այցելելու առթիվ, ընդունելով, որ ինքը ընդունել է ոչ թե հյուրերի այլ բարեկամների և պատրաստակամ է աջակցել  իր բոլոր հնարավորությունների ու  լիազորությունների շրջանակներում ՝սկսած գործը շարունակելու և ավարտին հասցնելու հարցում:Մարզի ղեկավարը կարևորեց մարզի առողջապահական հիմնարկներում ֆրանսիական կողմից կատարված ներդրումները, նշելով, որ դրանք միտված են  մարզի բնակչության առողջապահական խնդիրների բարելավմանը: Եվ որքան շատ լինեն նման ծրագրերը մարզում, կունենանք այնքան վերանորոգված և վերազինված բուժհիմնարկներ: ԱՄԴ ներկայացուցիչները համաձայնության եկան  Ռաֆիկ Գրիգորյանի հետ,  որպեսզի   իրականացվող ծրագրերում առաջնահերթությունը տան գյուղական փոքրիկ ամբուլատորիաներին, որտեղ նախատեսված թեկուզ փոքրիկ    ներդրումով կարելի է  ավելի մեծ արդյունք ստանալ:   Մարզպետի հանձնարարությամբ 1-2 օրվա ընթացքում ԱՄԴ ներկայացուցիչներին   ներդրումներ կատարելու նպատակով կտրամադրվի մարզի գյուղական ամբուլատորաների ցանկը և ելնելով դրանց բնութագրերից կողմերը կկատարեն ընտրություն:      
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36